Եկեղեցին օգնում է նաև նյութապես և ֆինանսապես անապահով ընտանիքներին։ 
Հայաստանի անապահով ընտանիքների օգնության աջակցության համար կարող եք դիմել ԱՅՍՏԵՂ
34 Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները,  ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։ 35 Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք. 36 Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք.  բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։ 37 Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։ 38 Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։ 39 Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։ 40 Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ,  որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։

41 Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ.  Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ,  յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է  սատանայի եւ նորա հրեշտակների համար։ 42 Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։ 43 Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։ 44 Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։ 45 Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։

46 Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։

ՄԱՏԹԵՈՍ 25։ 34-46

Յուրաքանչյուր երկուշաբթի  անապահով ընտանիքների  համար  կազմակերպվում է Ընթրիք 
Ընթրիքը կանցկացվի 
Անժե քաղաքի 115-ի մուտքի մոտ։ 
Ժամը18:00